Ազգային առաջընթաց կուսակցություն logo
Ազգային առաջընթաց կուսակցություն
Հայաստանի քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցություն logo
Հայաստանի քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցություն
Սոցիալական պաշտպանություն
  • Ազգային առաջնահերթություն է համարվելու միջին խավի ձևավորումը՝ հիմնված այն համոզմունքի վրա, որ սեփականության իրավունքի ազատ իրականացումը, տնտեական ազատ մրցակցությունը և միջին ու մանր ձեռնարկատիրությունը պետության անվտանգության, քաղաքական բազմակարծության և օրինականության ապահովման հիմքն են: Միջին խավը դիտարկվելու է որպես պետության կայուն զարգացման հիմնասյուն։ Սա ենթադրում է հարկային ու կենսաթոշակային լուրջ բարեփոխումներ, որոնք միտված կլինեն միջին խավի ձևավորմանը և ծայրահեղ աղքատների ու ծայրահեղ հարուստների միջև առկա ջրբաժանի կրճատմանը։
  • Պարտադիր կենսաթոշակային համակարգը փոխարինվելու է ամբողջությամբ կամավոր համակարգով՝ խթանիչ հարկային բաղադրիչով, որի պայմաններում պետությունն ապահովելու է նվազագույն կենսաթոշակի վճարում՝ անկախ անձի կողմից կամավոր կենսաթոշակային համակարգին միանալու հանգամանքից։ Հարկային արտոնությունների պայմաններում կամավոր կենսաթոշակային համակարգը բավականին կիրառելի կլինի և գրավիչ՝ թե աշխատողի և թե գործատուի համար։
  • Առաջարկվում է նաև կիրառել եկամտահարկի դրույքաչափերի սանդղակ, և նվազեցնել հարկային բեռը ամիսը մինչև 250 հազար դրամ եկամուտ ստացողների համար։ Եկամտահարկի և շահութահարկի սանդղակները պետք է հնարավորինս մոտ կամ նույնական լինեն, իսկ մանր ու միջին ձեռնարկատիրությունը պետք է ընդգրկի մինչև 30 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող տնտեսվարողներին։
  • Սոցիալապես կայուն զարգացման համար հարկավոր է քաղաքացիների լայն շրջանակների ներգրավվածությունը սեփականության տնօրինման և կառավրման գործում: Սեփականության խառը և համակցված ձևերի զարգացումը ընդլայնում է սոցիալական կայունության վրա և այն պահպանելու հնարավորությունները:
  • Արժանավայել կյանքով ապրելու նվազագույն կենսապայմանների խրախուսում բոլոր աշխատողների համար: Աշխատանքի ապահովում աշխատունակների և աշխատել ցանկացողների համար:
  • Հաշվի առնելով մարդկության քաղաքակրթական զարգացման նոր՝ հետարդյունաբերական կամ տեղակատվական հասարակության փուլը, անհրաժեշտ է ստեղծել հետինդուստրիալ և նոր տեղեկատվական տեխնոլոգիաների և դրա հիմքի վրա տեղեկատվական հասարակության ձևավոևման հիմքերը:
  • Մանր և միջին ձեռնարկատիրությունը պետք է լինի հատուկ պաշտպանության և աջակցության ներքո: Պետք է խթանել արդյունաբերության՝ որպես տնտեսական զարգացման գրավականի առաջնահերթ զարգացումը, «Քարի արդյունաբերության» ավարտական ցիկլով գործարկումը ՀՀ վերածննդի ուղին է: