- Աղքատության կրճատում: Հանրային բոլոր ծառայությունների մատչելիության ապահովում: Ընդհանուր աղքատության ցուցանիշը 2019-2021թթ. ընթացքում ներկայիս ավելի քան 30%-ից իջեցնել առվազն մինչև 15%, իսկ ծայրահեղ աղքատների թիվը՝ ոչ ավելի քան 2%-ը:
- Նոր աշխատատեղերի ստեղծում՝ թիրախավորված ներդրումների ներգրավման, ինչպես նաև բնական և ներքին ռեսուրսների արդյունավետ ու հիմնավորված օգտագործման միջոցով:
- Կենսաթոշակի և նվազագույն աշխատավարձի բարձրացում առնվազն 25%-ի չափով՝ մենաշնորի և ստվերի կրճատման հաշվին:
- Մանկավարժների, բժիշկների, գիտության ոլորտի աշխատողների, պաշտպանության ոլորտի սպայական և ենթասպայական կազմի աշխատավարձերի բարձրացում՝ 25%-ի չափով:
- Երեխաների ծննդի միանվագ նպաստի բարձրացում՝ առաջին երեխայի համար սահմանելով 1.5 մլն. դրամ, երկրորդի դեպքում՝ 2 մլն., երրորդ և չորրորդ երեխաների համար՝ 2,5 միլիոն, իսկ հինգերորդից սկսած՝ 3,5 միլիոն դրամ:
- Մայրերի վճարովի արձակուրդի տևողության երկարացում 100%-ով: Նման հնարավորություն նախատեսել հայրերի համար:
- Անհատ տաքսու վարորդներին հարկային և այլ վճարներից ազատում՝ նպաստելով նրանց սոցիալական դրության բարելավմանը:
- Կարմիր գծերի համակարգի վերացում՝ փոխարենը մշակել և ներդնել ավտոկայանման և այդ գործընթացի համակարգման արդյունավետ և նորարարական մեխանիզմներ:
- Տեսանկարահանող սարքերի քանակի էական կրճատում և դրանցով բացահայտված իրավախախտումների բնույթի ու տուգանքի չափերի էական վերանայում:
- Սոցիալական համերաշխության մոդելի ներդրում, որը ենթադրում է բնակչության ազատ տեղաշարժի հնարավորություն սոցիալական մի խմբից մյուսը, եկամուտների տարբեր տեսակների միջև նորմատիվային կապի պահպանում, ինքնազբաղվածության աճ, սերունդների միջև համերաշխություն, տարբեր մասնագիտությունների հավասար գնահատում և տարածքային համաչափ զարգացում:

Մենք դաշինք

Ազգային առաջընթաց կուսակցություն
Սոցիալական պաշտպանություն
- Ազգային առաջնահերթություն է համարվելու միջին խավի ձևավորումը՝ հիմնված այն համոզմունքի վրա, որ սեփականության իրավունքի ազատ իրականացումը, տնտեական ազատ մրցակցությունը և միջին ու մանր ձեռնարկատիրությունը պետության անվտանգության, քաղաքական բազմակարծության և օրինականության ապահովման հիմքն են: Միջին խավը դիտարկվելու է որպես պետության կայուն զարգացման հիմնասյուն։ Սա ենթադրում է հարկային ու կենսաթոշակային լուրջ բարեփոխումներ, որոնք միտված կլինեն միջին խավի ձևավորմանը և ծայրահեղ աղքատների ու ծայրահեղ հարուստների միջև առկա ջրբաժանի կրճատմանը։
- Պարտադիր կենսաթոշակային համակարգը փոխարինվելու է ամբողջությամբ կամավոր համակարգով՝ խթանիչ հարկային բաղադրիչով, որի պայմաններում պետությունն ապահովելու է նվազագույն կենսաթոշակի վճարում՝ անկախ անձի կողմից կամավոր կենսաթոշակային համակարգին միանալու հանգամանքից։ Հարկային արտոնությունների պայմաններում կամավոր կենսաթոշակային համակարգը բավականին կիրառելի կլինի և գրավիչ՝ թե աշխատողի և թե գործատուի համար։
- Առաջարկվում է նաև կիրառել եկամտահարկի դրույքաչափերի սանդղակ, և նվազեցնել հարկային բեռը ամիսը մինչև 250 հազար դրամ եկամուտ ստացողների համար։ Եկամտահարկի և շահութահարկի սանդղակները պետք է հնարավորինս մոտ կամ նույնական լինեն, իսկ մանր ու միջին ձեռնարկատիրությունը պետք է ընդգրկի մինչև 30 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող տնտեսվարողներին։