Մենք դաշինք logo
Մենք դաշինք
Սասնա Ծռեր կուսակցություն logo
Սասնա Ծռեր կուսակցություն
Սոցիալական պաշտպանություն
  • Աղքատության կրճատում: Հանրային բոլոր ծառայությունների մատչելիության ապահովում: Ընդհանուր աղքատության ցուցանիշը 2019-2021թթ. ընթացքում ներկայիս ավելի քան 30%-ից իջեցնել առվազն մինչև 15%, իսկ ծայրահեղ աղքատների թիվը՝ ոչ ավելի քան 2%-ը:
  • Նոր աշխատատեղերի ստեղծում՝ թիրախավորված ներդրումների ներգրավման, ինչպես նաև բնական և ներքին ռեսուրսների արդյունավետ ու հիմնավորված օգտագործման միջոցով:
  • Կենսաթոշակի և նվազագույն աշխատավարձի բարձրացում առնվազն 25%-ի չափով՝ մենաշնորի և ստվերի կրճատման հաշվին:
  • Մանկավարժների, բժիշկների, գիտության ոլորտի աշխատողների, պաշտպանության ոլորտի սպայական և ենթասպայական կազմի աշխատավարձերի բարձրացում՝ 25%-ի չափով:
  • Երեխաների ծննդի միանվագ նպաստի բարձրացում՝ առաջին երեխայի համար սահմանելով 1.5 մլն. դրամ, երկրորդի դեպքում՝ 2 մլն., երրորդ և չորրորդ երեխաների համար՝ 2,5 միլիոն, իսկ հինգերորդից սկսած՝ 3,5 միլիոն դրամ:
  • Մայրերի վճարովի արձակուրդի տևողության երկարացում 100%-ով: Նման հնարավորություն նախատեսել հայրերի համար:
  • Անհատ տաքսու վարորդներին հարկային և այլ վճարներից ազատում՝ նպաստելով նրանց սոցիալական դրության բարելավմանը:
  • Կարմիր գծերի համակարգի վերացում՝ փոխարենը մշակել և ներդնել ավտոկայանման և այդ գործընթացի համակարգման արդյունավետ և նորարարական մեխանիզմներ:
  • Տեսանկարահանող սարքերի քանակի էական կրճատում և դրանցով բացահայտված իրավախախտումների բնույթի ու տուգանքի չափերի էական վերանայում:
  • Սոցիալական համերաշխության մոդելի ներդրում, որը ենթադրում է բնակչության ազատ տեղաշարժի հնարավորություն սոցիալական մի խմբից մյուսը, եկամուտների տարբեր տեսակների միջև նորմատիվային կապի պահպանում, ինքնազբաղվածության աճ, սերունդների միջև համերաշխություն, տարբեր մասնագիտությունների հավասար գնահատում և տարածքային համաչափ զարգացում:

Ժամանակն է՝

  • Վերացնելու առողջապահության պետպատվերային և սոցիալական օգնությունների ու նպաստների վճարման համակարգերը և դրանց փոխարեն ներդնելու էլեկտրոնային վճարման միասնական համակարգ:
  • Մասնագիտական սկզբունքով վերակենդանացնելու արհմիությունները:
  • Ըստ իրական պահանջների վերահաշվարկելու նվազագույն սպառողական զամբյուղը:
  • Մշակելու և իրականացնելու ծայրահեղ աղքատության հաղթահարման, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց և ընտանիքների աջակցության արդյունավետ պետական ծրագրեր:
  • Նվազագույն աշխատավարձը և կենսաթոշակը փուլ առ փուլ հասցնելու սպառողական նվազագույն զամբյուղի մակարդակին:
  • Ապահովելու սոցիալապես անապահով անձանց անվճար մասնագիտական կրթությունը:
  • Վերանայելու պետական կառավարման համակարգի աշխատողների աշխատավարձերը՝ փուլ առ փուլ դրանք հասցնելով արժանապատիվ կյանք ապահովելու մակարդակի: Մշակելու ոչ պետական հատվածում աշխատողների արժանապատիվ կյանք ապահովող աշխատավարձի ձևավորման պետական միջոցառումների ծրագիր և մեկնարկելու դրա իրագործումը: