Սասնա Ծռեր կուսակցություն logo
Սասնա Ծռեր կուսակցություն
Բարգավաճ Հայաստան կուսակցություն logo
Բարգավաճ Հայաստան կուսակցություն
Սոցիալական պաշտպանություն

Ժամանակն է՝

  • Վերացնելու առողջապահության պետպատվերային և սոցիալական օգնությունների ու նպաստների վճարման համակարգերը և դրանց փոխարեն ներդնելու էլեկտրոնային վճարման միասնական համակարգ:
  • Մասնագիտական սկզբունքով վերակենդանացնելու արհմիությունները:
  • Ըստ իրական պահանջների վերահաշվարկելու նվազագույն սպառողական զամբյուղը:
  • Մշակելու և իրականացնելու ծայրահեղ աղքատության հաղթահարման, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց և ընտանիքների աջակցության արդյունավետ պետական ծրագրեր:
  • Նվազագույն աշխատավարձը և կենսաթոշակը փուլ առ փուլ հասցնելու սպառողական նվազագույն զամբյուղի մակարդակին:
  • Ապահովելու սոցիալապես անապահով անձանց անվճար մասնագիտական կրթությունը:
  • Վերանայելու պետական կառավարման համակարգի աշխատողների աշխատավարձերը՝ փուլ առ փուլ դրանք հասցնելով արժանապատիվ կյանք ապահովելու մակարդակի: Մշակելու ոչ պետական հատվածում աշխատողների արժանապատիվ կյանք ապահովող աշխատավարձի ձևավորման պետական միջոցառումների ծրագիր և մեկնարկելու դրա իրագործումը:
  • Նվազագույն աշխատավարձի չափը մեր երկրի քաղաքացիներին պետք է ապահովի արժանապատիվ կենսամակարդակ: Աշխատանքային կենսաթոշակի չափը մեր հայրենակիցներին պետք է երաշխավորի կենսաապահովման նվազագույն պայմաններ: Աշխատավարձերն ու թոշակները գնաճին համընթաց պետք է պարբերաբար ինդեքսավորվեն:
  • Սեղմ ժամկետում անհրաժեշտ է ընդունել նոր հարկային օրենսգիրքը, որը տևական ժամանակահատվածի համար կսահմանի պարզ, հասկանալի խաղի կանոններ: Գործող եկամտային հարկը պետք է իջեցնել՝ հիմքում դնելով հարկման պրոգրեսիվ սանդղակը:
  • 2019 թվականի մարտի 1-ից առաջիկա 5 տարիների կտրվածքով, գյուղացիական տնտեսությունների համար տարեկան 1 հա հողամասի ոռոգման ջրի դիմաց վճարը սահմանել 1000 ՀՀ դրամ:
  • Արագաչափերի և կարմիր գծերի վերացում 2019 թվականի փետրվարի 1-ից:
  • Գազի սակագնի էական իջեցում, քանզի սահմանին 1000 մետր խորանարդը ՀՀ-ն ստանում է 150 ԱՄՆ դոլլարվ, իսկ վերջնական սպառողին այն հասնում է մոտ 2 անգամ բարձր գնով:
  • Էլեկտրաէներգիայի սակագնի կտրուկ իջեցում:
  • Հասանելի առողջապահական ծառայություն: Պետական պատվերի համակարգը պետք է ամբողջապես սերտիֆիկացնել: