Սասնա Ծռեր կուսակցություն logo
Սասնա Ծռեր կուսակցություն
Քաղաքացու որոշում կուսակցություն logo
Քաղաքացու որոշում կուսակցություն
Սոցիալական պաշտպանություն

Ժամանակն է՝

  • Վերացնելու առողջապահության պետպատվերային և սոցիալական օգնությունների ու նպաստների վճարման համակարգերը և դրանց փոխարեն ներդնելու էլեկտրոնային վճարման միասնական համակարգ:
  • Մասնագիտական սկզբունքով վերակենդանացնելու արհմիությունները:
  • Ըստ իրական պահանջների վերահաշվարկելու նվազագույն սպառողական զամբյուղը:
  • Մշակելու և իրականացնելու ծայրահեղ աղքատության հաղթահարման, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց և ընտանիքների աջակցության արդյունավետ պետական ծրագրեր:
  • Նվազագույն աշխատավարձը և կենսաթոշակը փուլ առ փուլ հասցնելու սպառողական նվազագույն զամբյուղի մակարդակին:
  • Ապահովելու սոցիալապես անապահով անձանց անվճար մասնագիտական կրթությունը:
  • Վերանայելու պետական կառավարման համակարգի աշխատողների աշխատավարձերը՝ փուլ առ փուլ դրանք հասցնելով արժանապատիվ կյանք ապահովելու մակարդակի: Մշակելու ոչ պետական հատվածում աշխատողների արժանապատիվ կյանք ապահովող աշխատավարձի ձևավորման պետական միջոցառումների ծրագիր և մեկնարկելու դրա իրագործումը:
  • Սո­ցիա­լա­կան քաղաքականության նպատակն է բարեկեցության ցանկացած մակարդակում գտնվող քաղաքացու համար ապահովել բարեկեցության, մշա­կութային զարգացման, սոցիալական ապահովության ավելի բարձր մակարդակ տեղափոխվելու բո­լոր պայմանները։
  • Ընդհանրապես, կենսագործունեության որևէ փուլում դժվարությունների հանդիպած քաղաքա­ցի­ները պետք է զգան պետական հոգածությունը՝ իր հնարավորությունների ողջ ծավալով։ Գործ­նա­կա­նում դա կարող է դրսևորվել աշխատատեղերի ստեղծման արդյունավետ քաղաքականության վար­մամբ, աշխատունակ քաղաքացիների մասնագիտական վերապրոֆիլավորման հնա­րա­վո­րու­թյամբ, համընդհանուր բարեկեցությանն ուղղված ու աղքատության հաղթահարմանը միտված և ար­դյուն­քի արդար բաշխման՝ պետության վարած քաղաքականությամբ, և այլն։
  • Ցածր եկամուտ ստացողները պետք է հարկվեն ցածր տոկոսադրույքներով:
  • Ձգտելու ենք հարկման անհատական մոտեցման, որ քաղաքացիները հարկվեն տարբեր դրույքաչափերով՝ կախված առողջական վիճակից, խնամքին ունեցած անչափահասների կամ ծերերի թվից, այլ սոցիալական հանգամանքներից:
  • Մշակելու ենք մեխանիզմներ, որոնց միջոցով ժողովրդի սեփականությունը հանդիսցող բնական ռեսուրսների օգտագործումից գալիք սերունդների համար կկուտակվի մասնաբաժին:
  • Ներդնելու ենք բազմագործոն և ճկուն հարկային գոտիականություն և հասցեականություն՝ ապահովելու ազատ շուկայի պայմաններում տնտեսական ցածր մրցունակություն ունեցող տարածքների համաչաձ զարգացումը, տնտեսությունից դուրս մնացած հանրույթների ներառումը։
  • Մեր երկրի կայացման և տնտեսության զարգացման գրավականը սոցիալապես պատասխանատու գործատուներ, արհմիություններ և պետություն  համագործակցությունն է, ընդ որում՝ նաև պետության արբիտրի դերի բարձրացումը:
  • Մենք նպատակ ունենք նպաստել ոչ ֆորմալ/ինքնազբաղված աշխատողների ֆորմալ դաշտ տեղափոխվելուն՝ հնարավորություն տալով դառնալ հարկատուներ և օգտվել պետության կողմից տրամադրվող երաշխիքներից՝ կենսաթոշակ, առողջապահություն, մասնագիտացված և բարձրագույն կրթություն:
  • Մենք նպատակ ունենք նպաստել աշխատողների ներկայացուցիչների (արհմիությունների) և գործատուների առավելագույն  ներգրավվածությանը աշխատանքային ոլորտի ռազմավարության մշակման գործում, այդ թվում՝  նվազագույն աշխատավարձի սահմանման, սպառողական զամբյուղի հաշվարկման ընթացակարգերում: