Սասնա Ծռեր կուսակցություն logo
Սասնա Ծռեր կուսակցություն
Հայաստանի հանրապետական կուսակցություն logo
Հայաստանի հանրապետական կուսակցություն
Սոցիալական պաշտպանություն

Ժամանակն է՝

  • Վերացնելու առողջապահության պետպատվերային և սոցիալական օգնությունների ու նպաստների վճարման համակարգերը և դրանց փոխարեն ներդնելու էլեկտրոնային վճարման միասնական համակարգ:
  • Մասնագիտական սկզբունքով վերակենդանացնելու արհմիությունները:
  • Ըստ իրական պահանջների վերահաշվարկելու նվազագույն սպառողական զամբյուղը:
  • Մշակելու և իրականացնելու ծայրահեղ աղքատության հաղթահարման, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց և ընտանիքների աջակցության արդյունավետ պետական ծրագրեր:
  • Նվազագույն աշխատավարձը և կենսաթոշակը փուլ առ փուլ հասցնելու սպառողական նվազագույն զամբյուղի մակարդակին:
  • Ապահովելու սոցիալապես անապահով անձանց անվճար մասնագիտական կրթությունը:
  • Վերանայելու պետական կառավարման համակարգի աշխատողների աշխատավարձերը՝ փուլ առ փուլ դրանք հասցնելով արժանապատիվ կյանք ապահովելու մակարդակի: Մշակելու ոչ պետական հատվածում աշխատողների արժանապատիվ կյանք ապահովող աշխատավարձի ձևավորման պետական միջոցառումների ծրագիր և մեկնարկելու դրա իրագործումը:
  • Սոցիալական ապահովության համակարգը պետք է ապահովի արժանապատիվ ծերություն եւ հարափոփոխ աշխարհում աշխատուժի անընդհատ վերապատրաստման, բարելավման նոր հնարավորությունների ընձեռում։ Եթե իրացված կենսաթոշակային բարեփոխումները երկարաժամկետ հատվածում հնարավոր են դարձնում առաջին նպատակի իրագործումը, ապա երկրորդի համար անհրաժեշտ են կրթության, տնտեսության եւ սոցիալական ոլորտների մասնագետների համատեղ ջանքերը։
  • Անհրաժեշտ է սպայական ծառայության սոցիալական երաշխիքների ուժեղացում և ժամկետային զինծառայության որակի բարձրացում, քաղաքացու ապագա սոցիալական կարգավիճակի հետ փոխշաղկապում: