- Սոցիալական քաղաքականության նպատակն է բարեկեցության ցանկացած մակարդակում գտնվող քաղաքացու համար ապահովել բարեկեցության, մշակութային զարգացման, սոցիալական ապահովության ավելի բարձր մակարդակ տեղափոխվելու բոլոր պայմանները։
- Ընդհանրապես, կենսագործունեության որևէ փուլում դժվարությունների հանդիպած քաղաքացիները պետք է զգան պետական հոգածությունը՝ իր հնարավորությունների ողջ ծավալով։ Գործնականում դա կարող է դրսևորվել աշխատատեղերի ստեղծման արդյունավետ քաղաքականության վարմամբ, աշխատունակ քաղաքացիների մասնագիտական վերապրոֆիլավորման հնարավորությամբ, համընդհանուր բարեկեցությանն ուղղված ու աղքատության հաղթահարմանը միտված և արդյունքի արդար բաշխման՝ պետության վարած քաղաքականությամբ, և այլն։
- Ցածր եկամուտ ստացողները պետք է հարկվեն ցածր տոկոսադրույքներով:
- Ձգտելու ենք հարկման անհատական մոտեցման, որ քաղաքացիները հարկվեն տարբեր դրույքաչափերով՝ կախված առողջական վիճակից, խնամքին ունեցած անչափահասների կամ ծերերի թվից, այլ սոցիալական հանգամանքներից:
- Մշակելու ենք մեխանիզմներ, որոնց միջոցով ժողովրդի սեփականությունը հանդիսցող բնական ռեսուրսների օգտագործումից գալիք սերունդների համար կկուտակվի մասնաբաժին:
- Ներդնելու ենք բազմագործոն և ճկուն հարկային գոտիականություն և հասցեականություն՝ ապահովելու ազատ շուկայի պայմաններում տնտեսական ցածր մրցունակություն ունեցող տարածքների համաչաձ զարգացումը, տնտեսությունից դուրս մնացած հանրույթների ներառումը։
- Մեր երկրի կայացման և տնտեսության զարգացման գրավականը սոցիալապես պատասխանատու գործատուներ, արհմիություններ և պետություն համագործակցությունն է, ընդ որում՝ նաև պետության արբիտրի դերի բարձրացումը:
- Մենք նպատակ ունենք նպաստել ոչ ֆորմալ/ինքնազբաղված աշխատողների ֆորմալ դաշտ տեղափոխվելուն՝ հնարավորություն տալով դառնալ հարկատուներ և օգտվել պետության կողմից տրամադրվող երաշխիքներից՝ կենսաթոշակ, առողջապահություն, մասնագիտացված և բարձրագույն կրթություն:
- Մենք նպատակ ունենք նպաստել աշխատողների ներկայացուցիչների (արհմիությունների) և գործատուների առավելագույն ներգրավվածությանը աշխատանքային ոլորտի ռազմավարության մշակման գործում, այդ թվում՝ նվազագույն աշխատավարձի սահմանման, սպառողական զամբյուղի հաշվարկման ընթացակարգերում:

Քաղաքացու որոշում կուսակցություն

Հայաստանի հանրապետական կուսակցություն
Սոցիալական պաշտպանություն
- Սոցիալական ապահովության համակարգը պետք է ապահովի արժանապատիվ ծերություն եւ հարափոփոխ աշխարհում աշխատուժի անընդհատ վերապատրաստման, բարելավման նոր հնարավորությունների ընձեռում։ Եթե իրացված կենսաթոշակային բարեփոխումները երկարաժամկետ հատվածում հնարավոր են դարձնում առաջին նպատակի իրագործումը, ապա երկրորդի համար անհրաժեշտ են կրթության, տնտեսության եւ սոցիալական ոլորտների մասնագետների համատեղ ջանքերը։
- Անհրաժեշտ է սպայական ծառայության սոցիալական երաշխիքների ուժեղացում և ժամկետային զինծառայության որակի բարձրացում, քաղաքացու ապագա սոցիալական կարգավիճակի հետ փոխշաղկապում: