Լուսավոր Հայաստան կուսակցություն logo
Լուսավոր Հայաստան կուսակցություն
Հայաստանի հանրապետական կուսակցություն logo
Հայաստանի հանրապետական կուսակցություն
Սոցիալական պաշտպանություն
  • Անհրաժեշտ է վերանայել ոչ նպատակային օժանդակության քաղաքականությունը` այն դարձնելով նպատակային եւ ընդլայնելով պետության կողմից տրամադրվող սոցիալական օժանդակությունը իրապես կարիքավոր խմբերին:
  • Անվճար ծառայությունները, այդ թվում` բժշկական օգնությունը, պետք է տրամադրվեն միայն սոցիալական արդարության սկզբունքի հիման վրա:
  • Կարեւոր ենք համարում սոցիալական աշխատանքի ինստիտուտի կայացումը և զարգացումը, տեղական սոցիալական ծրագրերի մշակումը` համայնքի սոցիալական կարիքների գնահատման միջոցով, ծրագրի համար ֆինանսական միջոցների ներգրավումը, սոցիալական պաշտպանության ոլորտում ծառայությունների տրամադրման այլընտրանքային մեխանիզմների ներդրումը, սոցիալապես անապահով աշխատողների թվի հետեւողական նվազումը, նվազագույն ամսական աշխատավարձի շարունակական բարձրացումը:
  • Երկարաժամկետ հեռանկարում բնակչության թվի փոփոխումը ստեղծելու է լրջագույն մարտահրավերներ աշխատանքի շուկայում: Անհրաժեշտ է լինելու՝ ապահովել աշխատուժի շուկայի ճկունության բարձրացում եւ ստվերային զբաղվածության վերացում, մասնագիտական կրթության հիման վրա աշխատուժի որակի բարձրացում եւ մասնագիտական շարժունակության աճի խթանում, աշխատուժի շուկայի եւ գործազուրկ քաղաքացիների կապի ստեղծում՝ հասցեականության բարձրացման նպատակով, աշխատուժի շուկայի եւ կրթության փոխկապակցվածության հայեցակարգի մշակում եւ կիրառում՝ աշխատաշուկայի համալրման նպատակով, դպրոցների բազայի հիման վրա ստեղծել մեծահասակների շարունակական կրթության հնարավորություններ, որտեղ կսովորեն նվազագույն անհրաժեշտ գիտելիքներ մաթեմատիկա, օտար լեզու եւ համակարգչային հմտություններ առարկաներից։
  • Սոցիալական ապահովության համակարգը պետք է ապահովի արժանապատիվ ծերություն եւ հարափոփոխ աշխարհում աշխատուժի անընդհատ վերապատրաստման, բարելավման նոր հնարավորությունների ընձեռում։ Եթե իրացված կենսաթոշակային բարեփոխումները երկարաժամկետ հատվածում հնարավոր են դարձնում առաջին նպատակի իրագործումը, ապա երկրորդի համար անհրաժեշտ են կրթության, տնտեսության եւ սոցիալական ոլորտների մասնագետների համատեղ ջանքերը։
  • Անհրաժեշտ է սպայական ծառայության սոցիալական երաշխիքների ուժեղացում և ժամկետային զինծառայության որակի բարձրացում, քաղաքացու ապագա սոցիալական կարգավիճակի հետ փոխշաղկապում: