- Բնակչության իրական եկամուտների անշեղ աճի ապահովում։
- Քաղաքացու կենսաթոշակային ապահովության պատասխանատվությունն ընկած է պետության, գործատուի եւ քաղաքացու վրա։ Պետական պարտադիր վճարումներից ձեւավորվում է կայուն, երաշխավորված պետական կենսաթոշակը։ Դրան պետք է ավելանա լրացուցիչ կենսաթոշակը՝ քաղաքացիների կամավոր եւ գործատուների պարտադիր վճարումներից։ Պետք է անցում կատարել կենսաթոշակների նորմատիվային ձեւավորման սկզբունքին։ Յուրաքանչյուր տարվա միջին պարտադիր պետական աշխատանքային կենսաթոշակը պետք է սահմանվի տվյալ տարվա միջին աշխատավարձի որոշակի տոկոսով։
- «Համալիր ծրագրային բարեփոխումների միջոցով հասնել հասարակություն-առողջապահության համակարգ խաթարված հարաբերությունների վերականգնմանը՝ ապահովելով առողջության պահպանման խնդրում պետության եւ քաղաքացու իրավունքների եւ պարտավորությունների հստակեցումն ու ներդաշնակմանը։ Յուրաքանչյուր քաղաքացի, ի դեմս առողջապահության համակարգի պիտի տեսնի պետությանը՝ որպես իր առողջության պահպանման երաշխավորի»։
- Բնակչության խորհրդային ավանդները ձեւակերպել որպես պետական պարտատոմսեր՝ դրանք մարելով կրկնակի ավելի արագ եւ կրկնակի ավելի մեծ ծավալներով, քան նախատեսված է 2005 թվականին ընդունված օրենքով։
- Պետության կողմից իրականացնել սոցիալական բնակարանային շինարարության ծրագիր՝ երիտասարդ կամ բնակարանազուրկ ընտանիքներին բնակարաններով ապահովելու համար։
- Առողջապահության, կրթության, գիտության ոլորտներում մեծացնել պետական ծրագրերի դերը եւ տեսակարար կշիռը, ներդնել հավաստագրային եւ հասցեագրված ֆինանսավորման համակարգեր՝ մասնավոր կապիտալի ներգրավվածության ընդլայնմամբ, ապահովագրական եւ հիպոթեկային հիմնադրամների հնարավորությունների լիարժեք օգտագործմամբ։
- ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար ձգտել հասնել սոցիալական ստանդարտների ապահովմանը ՄԱԿ-ի մարդկային զարգացման համաթվի միջին վիճակագրական ցուցանիշից ոչ պակաս մակարդակով:

Հայ ազգային կոնգրես

Ազգային առաջընթաց կուսակցություն
Սոցիալական պաշտպանություն
- Ազգային առաջնահերթություն է համարվելու միջին խավի ձևավորումը՝ հիմնված այն համոզմունքի վրա, որ սեփականության իրավունքի ազատ իրականացումը, տնտեական ազատ մրցակցությունը և միջին ու մանր ձեռնարկատիրությունը պետության անվտանգության, քաղաքական բազմակարծության և օրինականության ապահովման հիմքն են: Միջին խավը դիտարկվելու է որպես պետության կայուն զարգացման հիմնասյուն։ Սա ենթադրում է հարկային ու կենսաթոշակային լուրջ բարեփոխումներ, որոնք միտված կլինեն միջին խավի ձևավորմանը և ծայրահեղ աղքատների ու ծայրահեղ հարուստների միջև առկա ջրբաժանի կրճատմանը։
- Պարտադիր կենսաթոշակային համակարգը փոխարինվելու է ամբողջությամբ կամավոր համակարգով՝ խթանիչ հարկային բաղադրիչով, որի պայմաններում պետությունն ապահովելու է նվազագույն կենսաթոշակի վճարում՝ անկախ անձի կողմից կամավոր կենսաթոշակային համակարգին միանալու հանգամանքից։ Հարկային արտոնությունների պայմաններում կամավոր կենսաթոշակային համակարգը բավականին կիրառելի կլինի և գրավիչ՝ թե աշխատողի և թե գործատուի համար։
- Առաջարկվում է նաև կիրառել եկամտահարկի դրույքաչափերի սանդղակ, և նվազեցնել հարկային բեռը ամիսը մինչև 250 հազար դրամ եկամուտ ստացողների համար։ Եկամտահարկի և շահութահարկի սանդղակները պետք է հնարավորինս մոտ կամ նույնական լինեն, իսկ մանր ու միջին ձեռնարկատիրությունը պետք է ընդգրկի մինչև 30 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող տնտեսվարողներին։