Հայ ազգային կոնգրես logo
Հայ ազգային կոնգրես
Հայաստանի հանրապետական կուսակցություն logo
Հայաստանի հանրապետական կուսակցություն
Սոցիալական պաշտպանություն
  • Բնակչության իրական եկամուտների անշեղ աճի ապահովում։
  • Քաղաքացու կենսաթոշակային ապահովության պատասխանատվությունն ընկած է պետության, գործատուի եւ քաղաքացու վրա։ Պետական պարտադիր վճարումներից ձեւավորվում է կայուն, երաշխավորված պետական կենսաթոշակը։ Դրան պետք է ավելանա լրացուցիչ կենսաթոշակը՝ քաղաքացիների կամավոր եւ գործատուների պարտադիր վճարումներից։ Պետք է անցում կատարել կենսաթոշակների նորմատիվային ձեւավորման սկզբունքին։ Յուրաքանչյուր տարվա միջին պարտադիր պետական աշխատանքային կենսաթոշակը պետք է սահմանվի տվյալ տարվա միջին աշխատավարձի որոշակի տոկոսով։
  • «Համալիր ծրագրային բարեփոխումների միջոցով հասնել հասարակություն-առողջապահության համակարգ խաթարված հարաբերությունների վերականգնմանը՝ ապահովելով առողջության պահպանման խնդրում պետության եւ քաղաքացու իրավունքների եւ պարտավորությունների հստակեցումն ու ներդաշնակմանը։ Յուրաքանչյուր քաղաքացի, ի դեմս առողջապահության համակարգի պիտի տեսնի պետությանը՝ որպես իր առողջության պահպանման երաշխավորի»։
  • Բնակչության խորհրդային ավանդները ձեւակերպել որպես պետական պարտատոմսեր՝ դրանք մարելով կրկնակի ավելի արագ եւ կրկնակի ավելի մեծ ծավալներով, քան նախատեսված է 2005 թվականին ընդունված օրենքով։
  • Պետության կողմից իրականացնել սոցիալական բնակարանային շինարարության ծրագիր՝ երիտասարդ կամ բնակարանազուրկ ընտանիքներին  բնակարաններով ապահովելու համար։
  • Առողջապահության, կրթության, գիտության ոլորտներում մեծացնել պետական ծրագրերի դերը եւ տեսակարար կշիռը, ներդնել հավաստագրային եւ հասցեագրված ֆինանսավորման համակարգեր՝ մասնավոր կապիտալի ներգրավվածության ընդլայնմամբ, ապահովագրական եւ հիպոթեկային հիմնադրամների հնարավորությունների լիարժեք օգտագործմամբ։
  • ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար ձգտել հասնել սոցիալական ստանդարտների ապահովմանը ՄԱԿ-ի մարդկային զարգացման համաթվի միջին վիճակագրական ցուցանիշից ոչ պակաս մակարդակով:
  • Սոցիալական ապահովության համակարգը պետք է ապահովի արժանապատիվ ծերություն եւ հարափոփոխ աշխարհում աշխատուժի անընդհատ վերապատրաստման, բարելավման նոր հնարավորությունների ընձեռում։ Եթե իրացված կենսաթոշակային բարեփոխումները երկարաժամկետ հատվածում հնարավոր են դարձնում առաջին նպատակի իրագործումը, ապա երկրորդի համար անհրաժեշտ են կրթության, տնտեսության եւ սոցիալական ոլորտների մասնագետների համատեղ ջանքերը։
  • Անհրաժեշտ է սպայական ծառայության սոցիալական երաշխիքների ուժեղացում և ժամկետային զինծառայության որակի բարձրացում, քաղաքացու ապագա սոցիալական կարգավիճակի հետ փոխշաղկապում: