- Կառավարությունը նպատակադրվել է մինչև 2023 թվականը վերացնել ծայրահեղ աղքատությունը, էապես նվազեցնել աղքատությունը: Այս նպատակի իրագործման համար առանցքային նշանակություն են ունենալու բնակչության աղքատ խավի շրջանում կրթության և աշխատանքի քաջալերումը, գործարարությունը խթանող ծրագրերի իրականացումը:
- Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումը կբարձրացնի սոցիալական պաշտպանության համակարգի կառավարման արդյունավետությունը, ինչպես նաև սոցիալական ծառայությունների որակը, ինչը կապահովվի ընտանիքի (անձի) սոցիալական կարիքներին համապատասխան՝ բազմաբնույթ ու ամբողջական սոցիալական ծառայությունների փաթեթի տրամադրմամբ և անձնակազմի մասնագի-տական կարողությունների հզորացմամբ։
- Սոցիալական ծառայությունների մատուցման ոլորտում մասնավոր կազմակերպությունների մուտքը խրախուսելով՝ կձևավորվի մրցակցային միջավայր, կներդրվեն ֆինանսավորման այլընտրանքային մոդելներ, կխթանվի սոցիալական ծառայությունների բազմազանությունը։
- Միջոցներ կձեռնարկվեն սոցիալական ծառայությունների հասանելիությունն ու մատչելիությունն ապահովելու ուղղությամբ՝ ընդլայնելով առցանց եղանակով մատուցվող ծառայությունների շրջանակը։ Կկատարելագործվեն ծառայությունների մատուցման ընթացակարգերը, և կընդլայնվի այլ տեղեկատվական համակարգերից ինքնաշխատ եղանակով ստացվող և կիրառվող տեղեկատվության (տվյալների) շրջանակը։
- Պարբերաբար բարձրացվելու են պետական կենսաթոշակների չափերը՝ ապահովելով միջին կենսաթոշակի չափի առաջանցիկ աճ՝ գնաճի նկատմամբ։
- Բարեփոխվելու է նաև կուտակային բաղադրիչը՝ խրախուսելով կուտակային միջոցների ներդրումը Հայաստանի Հանրապետությունում։
- Կառավարության ուշադրության կենտրոնում է լինելու նաև կանանց տնտեսական հնարավորությունների ընդլայնումը, ինչպես նաև կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների իրականացման համար բարենպաստ պայմանների ստեղծումը:
- Կիրականացվի զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի հասցեականության բարձրացում, նոր ծրագրերի ներդրում՝ նպատակաուղղված աշխատաշուկայում երիտասարդների, հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց մրցունակության բարձրացմանը, «կրթություն-աշխատաշուկա» փոխառնչությունների խթանմանը, գործատուների մոտ առկա թափուր աշխատատեղերի համալրմանը, արդյունքում՝ գործազրկության մակարդակի նվազմանը:
- Արժանապատիվ աշխատանքի իրավունքի իրականացման նպատակով շարունակաբար կպարզեցվեն աշխատանքային հարաբերությունների կարգավորման մեխանիզմները, կհամապատասխանեցվեն միջազգային պայմանագրերով ամրագրված պահանջներին, ինչպես նաև, հաշվի առնելով երկրի մակրոտնտեսական ցուցանիշները, կիրականացվի նվազագույն ամսական աշխատավարձի շարունակական բարձրացում:
- Կառավարությունը հաստատակամ է մինչև 2023 թվականը գործազրկությունն էապես կրճատելուն:
- Աշխատողների իրավունքների պաշտպանության համար տեսչական համակարգի ինստիտուցիոնալ, գործառնական և իրավական հիմքերի հետագա բարեփոխումների համատեքստում կապահովվի աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ամբողջական և արդյունավետ պետական վերահսկողության համակարգի ներդրումը, կդիտարկվի արհմիությունների դերի բարձրացումը:
- Վերահաստատելով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը հետևողական ջանքերը՝ Կառավարությունը շարունակելու է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ բացառելու համար հաշմանդամության հիմքով խտրականությունը կյանքի բոլոր ոլորտներում։
- Կառավարությունը հետևողական է լինելու երեխաների մուտքը մանկատներ կանխարգելելու, նրանց ընտանիք վերադարձնելու, ինչպես նաև մանկատնից դուրս եկող երիտասարդների անկախ կյանքի կազմակերպման գործընթացը սահուն կազմակերպելու հարցում։
- Կառավարության գործունեության կարևորագույն նպատակներից մեկն էլ լինելու է գույքագրել 1988 թվականի աղետալի երկրաշարժի հետևանքով մինչև այժմ տնակներում բնակվող ընտանիքների բնակարանային խնդիրները՝ նպատակ ունենալով առավելագույնս սեղմ ժամկետներում բնակարաններով ապահովել երկրաշարժի հետևանքով բնակարանի կարիք ունեցող ընտանիքներին:

Կառավարության ծրագիր

Հայ ազգային կոնգրես
Սոցիալական պաշտպանություն
- Բնակչության իրական եկամուտների անշեղ աճի ապահովում։
- Քաղաքացու կենսաթոշակային ապահովության պատասխանատվությունն ընկած է պետության, գործատուի եւ քաղաքացու վրա։ Պետական պարտադիր վճարումներից ձեւավորվում է կայուն, երաշխավորված պետական կենսաթոշակը։ Դրան պետք է ավելանա լրացուցիչ կենսաթոշակը՝ քաղաքացիների կամավոր եւ գործատուների պարտադիր վճարումներից։ Պետք է անցում կատարել կենսաթոշակների նորմատիվային ձեւավորման սկզբունքին։ Յուրաքանչյուր տարվա միջին պարտադիր պետական աշխատանքային կենսաթոշակը պետք է սահմանվի տվյալ տարվա միջին աշխատավարձի որոշակի տոկոսով։
- «Համալիր ծրագրային բարեփոխումների միջոցով հասնել հասարակություն-առողջապահության համակարգ խաթարված հարաբերությունների վերականգնմանը՝ ապահովելով առողջության պահպանման խնդրում պետության եւ քաղաքացու իրավունքների եւ պարտավորությունների հստակեցումն ու ներդաշնակմանը։ Յուրաքանչյուր քաղաքացի, ի դեմս առողջապահության համակարգի պիտի տեսնի պետությանը՝ որպես իր առողջության պահպանման երաշխավորի»։
- Բնակչության խորհրդային ավանդները ձեւակերպել որպես պետական պարտատոմսեր՝ դրանք մարելով կրկնակի ավելի արագ եւ կրկնակի ավելի մեծ ծավալներով, քան նախատեսված է 2005 թվականին ընդունված օրենքով։
- Պետության կողմից իրականացնել սոցիալական բնակարանային շինարարության ծրագիր՝ երիտասարդ կամ բնակարանազուրկ ընտանիքներին բնակարաններով ապահովելու համար։
- Առողջապահության, կրթության, գիտության ոլորտներում մեծացնել պետական ծրագրերի դերը եւ տեսակարար կշիռը, ներդնել հավաստագրային եւ հասցեագրված ֆինանսավորման համակարգեր՝ մասնավոր կապիտալի ներգրավվածության ընդլայնմամբ, ապահովագրական եւ հիպոթեկային հիմնադրամների հնարավորությունների լիարժեք օգտագործմամբ։
- ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար ձգտել հասնել սոցիալական ստանդարտների ապահովմանը ՄԱԿ-ի մարդկային զարգացման համաթվի միջին վիճակագրական ցուցանիշից ոչ պակաս մակարդակով: