Կառավարության ծրագիր logo
Կառավարության ծրագիր
Իմ Քայլը դաշինք logo
Իմ Քայլը դաշինք
Սոցիալական պաշտպանություն
  • Կառավարությունը նպատակադրվել է մինչև 2023 թվականը վերացնել ծայրահեղ աղքատությունը, էապես նվազեցնել աղքատությունը: Այս նպատակի իրագործման համար առանցքային նշանակություն են ունենալու բնակչության աղքատ խավի շրջանում կրթության և աշխատանքի քաջալերումը, գործարարությունը խթանող ծրագրերի իրականացումը:
  • Ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումը կբարձրացնի սոցիալական պաշտպանության համակարգի կառավարման արդյունավետությունը, ինչպես նաև սոցիալական ծառայությունների որակը, ինչը կապահովվի ընտանիքի (անձի) սոցիալական կարիքներին համապատասխան՝ բազմաբնույթ ու ամբողջական սոցիալական ծառայությունների փաթեթի տրամադրմամբ և անձնակազմի մասնագի-տական կարողությունների հզորացմամբ։
  • Սոցիալական ծառայությունների մատուցման ոլորտում մասնավոր կազմակերպությունների մուտքը խրախուսելով՝ կձևավորվի մրցակցային միջավայր, կներդրվեն ֆինանսավորման այլընտրանքային մոդելներ, կխթանվի սոցիալական ծառայությունների բազմազանությունը։
  • Միջոցներ կձեռնարկվեն սոցիալական ծառայությունների հասանելիությունն ու մատչելիությունն ապահովելու ուղղությամբ՝ ընդլայնելով առցանց եղանակով մատուցվող ծառայությունների շրջանակը։ Կկատարելագործվեն ծառայությունների մատուցման ընթացակարգերը, և կընդլայնվի այլ տեղեկատվական համակարգերից ինքնաշխատ եղանակով ստացվող և կիրառվող տեղեկատվության (տվյալների) շրջանակը։
  • Պարբերաբար բարձրացվելու են պետական կենսաթոշակների չափերը՝ ապահովելով միջին կենսաթոշակի չափի առաջանցիկ աճ՝ գնաճի նկատմամբ։
  • Բարեփոխվելու է նաև կուտակային բաղադրիչը՝ խրախուսելով կուտակային միջոցների ներդրումը Հայաստանի Հանրապետությունում։
  • Կառավարության ուշադրության կենտրոնում է լինելու նաև կանանց տնտեսական հնարավորությունների ընդլայնումը, ինչպես նաև կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների իրականացման համար բարենպաստ պայմանների ստեղծումը:
  • Կիրականացվի զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի հասցեականության բարձրացում, նոր ծրագրերի ներդրում՝ նպատակաուղղված աշխատաշուկայում երիտասարդների, հաշմանդամություն ունեցող անձանց, կանանց մրցունակության բարձրացմանը, «կրթություն-աշխատաշուկա» փոխառնչությունների խթանմանը, գործատուների մոտ առկա թափուր աշխատատեղերի համալրմանը, արդյունքում՝ գործազրկության մակարդակի նվազմանը:
  • Արժանապատիվ աշխատանքի իրավունքի իրականացման նպատակով շարունակաբար կպարզեցվեն աշխատանքային հարաբերությունների կարգավորման մեխանիզմները, կհամապատասխանեցվեն միջազգային պայմանագրերով ամրագրված պահանջներին, ինչպես նաև, հաշվի առնելով երկրի մակրոտնտեսական ցուցանիշները, կիրականացվի նվազագույն ամսական աշխատավարձի շարունակական բարձրացում:
  • Կառավարությունը հաստատակամ է մինչև 2023 թվականը գործազրկությունն էապես կրճատելուն:
  • Աշխատողների իրավունքների պաշտպանության համար տեսչական համակարգի ինստիտուցիոնալ, գործառնական և իրավական հիմքերի հետագա բարեփոխումների համատեքստում կապահովվի աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ամբողջական և արդյունավետ պետական վերահսկողության համակարգի ներդրումը, կդիտարկվի արհմիությունների դերի բարձրացումը:
  • Վերահաստատելով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը հետևողական ջանքերը՝ Կառավարությունը շարունակելու է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ բացառելու համար հաշմանդամության հիմքով խտրականությունը կյանքի բոլոր ոլորտներում։
  • Կառավարությունը հետևողական է լինելու երեխաների մուտքը մանկատներ կանխարգելելու, նրանց ընտանիք վերադարձնելու, ինչպես նաև մանկատնից դուրս եկող երիտասարդների անկախ կյանքի կազմակերպման գործընթացը սահուն կազմակերպելու հարցում։
  • Կառավարության գործունեության կարևորագույն նպատակներից մեկն էլ լինելու է գույքագրել 1988 թվականի աղետալի երկրաշարժի հետևանքով մինչև այժմ տնակներում բնակվող ընտանիքների բնակարանային խնդիրները՝ նպատակ ունենալով առավելագույնս սեղմ ժամկետներում բնակարաններով ապահովել երկրաշարժի հետևանքով բնակարանի կարիք ունեցող ընտանիքներին:
  • Ոլորտում մեզ համար գերակա է լինելու ակտիվ աշխատաշուկայի քաղաքականության վարումը, մասնավորապես` աշխատաշուկայի առաջարկի եւ պահանջարկի համապատասխանեցումը փաստերի վերլուծության հիման վրա մշակված ծրագրերի միջոցով, գործազուրկների հմտությունների եւ կարողությունների զարգացումը, աջակցությունն աշխատանքի որոնման աշխատանքներում եւ աշխատանքային նոր հնարավորությունների ստեղծումը: Ոլորտի քաղաքականության թիրախում են լինելու հատկապես գործազուրկ երիտասարդները, կանայք եւ աշխատաշուկայի կառուցվածքային փոփոխության պատճառով գործազուրկ մնացած ոչ բարձր որակավորում ունեցող աշխատուժը: Մինչեւ 2023 թվականը միջազգային լավագույն փորձի կիրառմամբ եւ փաստերի վերլուծության հիման վրա մշակելու ենք փաթեթային ծրագրեր, ինչը նաեւ ուղեկցվելու է Զբաղվածության պետական գործակալության բարեփոխմամբ: Կարեւորելու ենք նաեւ աշխատանքային իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցառումների իրականացումը:
  • Քաղաքացիական հասարակության ինստիտուտների հետ միասին մշակելու ենք թիրախային քաղաքականություն հատուկ կարիքներ ունեցող անձանց սոցիալական ինտեգրումն ապահովելու, հանրային օգտագործման շինությունները համապատասխան ձեւով կահավորելու, վերջիններիս համար խնամքի մասնագիտացված կենտրոններ ստեղծելու ուղղությամբ:
  • Առկա ժողովրդագրական բացասական միտումները մեղմելուն է միտված լինելու ընտանիքի նոր քաղաքականության մշակումը: Մասնավորապես` ծնելիության մակարդակը բարձրացնելու համար մշակելու ենք երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարանով ապահովելու նախագծեր:
  • «Աղքատության որոգայթից» խուսափելու համար իրականացնելու ենք աղքատության պատճառների համապարփակ ուսումնասիրություն եւ ըստ այդմ մշակելու ենք համալիր գործողություններ: Բարեփոխելու ենք աղքատության նպաստների տրամադրման կարգը: Ըստ այդմ` նախատեսում ենք զբաղվածության քաղաքականության որոշ բաղադրիչներ պարտադիր դարձնել նպաստների գործազուրկ շահառուների համար:
  • Պետական համակարգում հնարավոր խնայողությունների ու եկամուտների նոր աղբյուրների շնորհիվ նախատեսում ենք մինչեւ 2023 թվականը կենսաթոշակների բարձրացում:
  • Բարեփոխումներ ենք իրականացնելու պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգում եւ պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի` ակտիվների մեջ ներդրումներ կատարելու օրենսդրական կարգավորման մեջ, ինչի արդյունքում խրախուսվելու է ակտիվների ներդրումը Հայաստանի Հանրապետությունում:
  • Մինչեւ 2023 թվականը աղքատությունը իջեցնելու ենք առնվազն 10 տոկոսային նիշով` վերացնելով ծայրահեղ աղքատությունը, գործազրկությունը` 5 տոկոսային նիշով: