- Սոցիալական ապահովության համակարգը պետք է ապահովի արժանապատիվ ծերություն եւ հարափոփոխ աշխարհում աշխատուժի անընդհատ վերապատրաստման, բարելավման նոր հնարավորությունների ընձեռում։ Եթե իրացված կենսաթոշակային բարեփոխումները երկարաժամկետ հատվածում հնարավոր են դարձնում առաջին նպատակի իրագործումը, ապա երկրորդի համար անհրաժեշտ են կրթության, տնտեսության եւ սոցիալական ոլորտների մասնագետների համատեղ ջանքերը։
- Անհրաժեշտ է սպայական ծառայության սոցիալական երաշխիքների ուժեղացում և ժամկետային զինծառայության որակի բարձրացում, քաղաքացու ապագա սոցիալական կարգավիճակի հետ փոխշաղկապում: