Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն կուսակցություն logo
Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն կուսակցություն
Սասնա Ծռեր կուսակցություն logo
Սասնա Ծռեր կուսակցություն
Սոցիալական պաշտպանություն
  • Ապահովել տնտեսական աճի և ստեղծված տնտեսական արդյունքի արդար բաշխումը հասարակության բոլոր անդամների միջև: Հնարավորություններ ստեղծել, որ մարդիկ կարողանան իրացնել արժանապատիվ աշխատանք ունենալու իրենց իրավունքը:
  • Բացառել, որ օրնիբուն աշխատող մարդը չկարողանա իր ստացած աշխատավարձով հոգալ ընտանիքի նույնիսկ տարրական կարիքները:
  • Կանխել կյանքի դժվար պայմաններում հայտնված մեր հայրենակիցների, որոնք աշխատաշուկայում մրցունակ չեն, կամ ինչ-ինչ պատճառներով աշխատանք չունեն, լուսանցք մղվելը: Պետությունը ակտիվ քաղաքականություն պետք է իրականացնի աշխատաշուկա նրանց մուտքն ապահովելու համար և պաշտպանի աշխատողների իրավունքները:
  • Երաշխավորել տարեցների բարեկեցիկ ծերությունը: Անթույլատրելի է, որ ողջ կյանքն արդար քրտինքով իր հացը վաստակած տարեց քաղաքացին հայտնվի աղքատության մեջ:
  • Օգնել հատուկ կարիքներ ունեցող անձանց ադառանլու հասարակության լիարժեք անդամներ, ապահովել նրանց կրություն ստանալու, աշխատելու, տեղաշարժի իրավունքի լիարժեք իրականացումը:
  • Նպաստել երիտասարդ ընտանիքների կայացմանը: Սոցիալ-տնտեսական, բնակարանային, ցածր զբաղվածության և այլ պատժառներով ուշ ամուսնությունը և ցածր ծնելիոյթւոնը երկիրը կանգնեցրել են ժողովրդագրական աղետի եզրին:

Ժամանակն է՝

  • Վերացնելու առողջապահության պետպատվերային և սոցիալական օգնությունների ու նպաստների վճարման համակարգերը և դրանց փոխարեն ներդնելու էլեկտրոնային վճարման միասնական համակարգ:
  • Մասնագիտական սկզբունքով վերակենդանացնելու արհմիությունները:
  • Ըստ իրական պահանջների վերահաշվարկելու նվազագույն սպառողական զամբյուղը:
  • Մշակելու և իրականացնելու ծայրահեղ աղքատության հաղթահարման, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց և ընտանիքների աջակցության արդյունավետ պետական ծրագրեր:
  • Նվազագույն աշխատավարձը և կենսաթոշակը փուլ առ փուլ հասցնելու սպառողական նվազագույն զամբյուղի մակարդակին:
  • Ապահովելու սոցիալապես անապահով անձանց անվճար մասնագիտական կրթությունը:
  • Վերանայելու պետական կառավարման համակարգի աշխատողների աշխատավարձերը՝ փուլ առ փուլ դրանք հասցնելով արժանապատիվ կյանք ապահովելու մակարդակի: Մշակելու ոչ պետական հատվածում աշխատողների արժանապատիվ կյանք ապահովող աշխատավարձի ձևավորման պետական միջոցառումների ծրագիր և մեկնարկելու դրա իրագործումը: