Հայաստանի քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցություն logo
Հայաստանի քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցություն
Օրինաց երկիր կուսակցություն logo
Օրինաց երկիր կուսակցություն
Սոցիալական պաշտպանություն
  • Սոցիալապես կայուն զարգացման համար հարկավոր է քաղաքացիների լայն շրջանակների ներգրավվածությունը սեփականության տնօրինման և կառավրման գործում: Սեփականության խառը և համակցված ձևերի զարգացումը ընդլայնում է սոցիալական կայունության վրա և այն պահպանելու հնարավորությունները:
  • Արժանավայել կյանքով ապրելու նվազագույն կենսապայմանների խրախուսում բոլոր աշխատողների համար: Աշխատանքի ապահովում աշխատունակների և աշխատել ցանկացողների համար:
  • Հաշվի առնելով մարդկության քաղաքակրթական զարգացման նոր՝ հետարդյունաբերական կամ տեղակատվական հասարակության փուլը, անհրաժեշտ է ստեղծել հետինդուստրիալ և նոր տեղեկատվական տեխնոլոգիաների և դրա հիմքի վրա տեղեկատվական հասարակության ձևավոևման հիմքերը:
  • Մանր և միջին ձեռնարկատիրությունը պետք է լինի հատուկ պաշտպանության և աջակցության ներքո: Պետք է խթանել արդյունաբերության՝ որպես տնտեսական զարգացման գրավականի առաջնահերթ զարգացումը, «Քարի արդյունաբերության» ավարտական ցիկլով գործարկումը ՀՀ վերածննդի ուղին է:

  • Ավանդների ամբողջական վերադարձ՝ ներառյալ ավանդատուների ժառանգներին ավանդների փոխհատուցում:
  • Արագաչափերի, կարմիր գծերի արատավոր համակարգի վերացում, անվտանգության նպատակով գանձվող գումարների առավելագույն չափը սահմանելով 1000 դրամ:
  • Շքեղության հարկի կիրառում՝ սահմանելով համապատասխան սանդղակներ, որի արդյունքում հարուստները ավելի շատ պետք է վճարեն, քան անապահովները:
  • Կենսաթոշակային կուտակային համակարգի բարեփոխում՝ նախապատվությունը տալով կամավոր համակարգին, իսկ կուտակային հիմնադրամում հավաքված գումարները հիմնադրամում գումար ունեցող դիմողի պահանջով վերադարձնել նրան կրթության, հիփոթեքային եղանակով բնակարանի ձեռքբերման, հիվանդության, ինչպես նաև ընտանիքի անդամի մահվան դեպքերում:
  • Առկա առաջադեմ փորձի հաշվառմամբ՝ պետական, համայնքային և սոցիալական բնակարանաշինության զարգացում, սոցիալապես անապահով խավերի համար պետական և նպատակային ծրագրերի միջոցով բնակարանային շինարարության երկարաժամկետ և կարճաժամկետ ծրագրերի մշակում և իրականացում: Պետական, համայնքային և սոցիալական բնակարանաշինության ռազմավարության իրականացում:
  • Յուրաքանչյուր ամուսնացող զույգին պետական բյուջեից միանվագ տրամադրել 500.000 դրամի չափով աջակցություն՝ նախապատվություն տալով սոցիալապես անապահովներին, ծնվող երեխաներին հատկացվող գումարների մեծացում, բազմազավակ ընտանիքներին պետական աջակցության մեխանիզմների ստեղծում: Մոր և մանկան առողջության պահպանման համալիր համակարգի ներդնում: Երեխաների թերսնման խիստ բացասական երևույթի վերացում:
  • Ավելի քան 200.000 հաշմանդամների թոշակների բարձրացում և ինդեքսավորում: Պետության կողմից հարկային արտոնությունների տրամադրում հաշմանդամների կողմից ստեղծված ձեռնարկություններին կամ հաշմանդամ աշխատող ունեցող ընկերություններին: Կառավարությանն առընթեր հատուկ պետական մարմնի ստեղծում, որը կզբաղվի հաշմանդամների խնդիրներով՝ ներառյալ կրթության, առողջապահության, զբաղվածության և այլն:
  • Նվազագույն աշխատավարձի ամեն տարի բարձրացում և ինդեքսավորում, այն առաջիկա տարիների ընթացքում հասցնելով 100.000 դրամի: Կենսաթոշակների բարձրացում՝ դրանք նվազագույն սպառողական զամբյուղի մակարդակին հասցնելու նպատակով: Օլիգոպոլիաների և մոնոպոլիաների կողմից գների կամայական բարձրացման դեմ կոշտ և հետևողական պայքար:
  • Շարունակական գնաճի կասեցում, նվազագույն զամբյուղի ավելացում համապատասխանեցնելու համար մարդկանց տարրական պահանջներին:
  • Գազի, էլեկտրաէներգիայի, խմելու և ոռոգման ջրի սակագնի նվազեցմանն ուղղված միջոցառումների իրականացում՝ ներառյալ այս համակարգերում կոռուպցիոն ռիսկերի և կորուստների դեմ համակարգված պայքարի միջոցներով: Տարբեր տեսակի վճարների, կոմունալ ծառայությունների սակագների վերանայում, գազի սպասարկման վճարի վերացում՝ այն ներառելով գազի սակագնի մեջ:
  • Կոմունալ ծառայությունների սակագների նվազեցում, բնակչությանը մատուցվող ծառայությունների շուկայի ազատականացում, համատիրությունների համակարգի արմատական բարեփոխում, բնակչությանը որակյալ կոմունալ ծառայությունների ապահովում: