- Սոցիալապես կայուն զարգացման համար հարկավոր է քաղաքացիների լայն շրջանակների ներգրավվածությունը սեփականության տնօրինման և կառավրման գործում: Սեփականության խառը և համակցված ձևերի զարգացումը ընդլայնում է սոցիալական կայունության վրա և այն պահպանելու հնարավորությունները:
- Արժանավայել կյանքով ապրելու նվազագույն կենսապայմանների խրախուսում բոլոր աշխատողների համար: Աշխատանքի ապահովում աշխատունակների և աշխատել ցանկացողների համար:
- Հաշվի առնելով մարդկության քաղաքակրթական զարգացման նոր՝ հետարդյունաբերական կամ տեղակատվական հասարակության փուլը, անհրաժեշտ է ստեղծել հետինդուստրիալ և նոր տեղեկատվական տեխնոլոգիաների և դրա հիմքի վրա տեղեկատվական հասարակության ձևավոևման հիմքերը:
- Մանր և միջին ձեռնարկատիրությունը պետք է լինի հատուկ պաշտպանության և աջակցության ներքո: Պետք է խթանել արդյունաբերության՝ որպես տնտեսական զարգացման գրավականի առաջնահերթ զարգացումը, «Քարի արդյունաբերության» ավարտական ցիկլով գործարկումը ՀՀ վերածննդի ուղին է: