ՋԱՏԱԳՈՎՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՓՈՐՁԸ

14/07/2020 12:01

«Ջատագովություն իրականացնելու հայաստանյան փորձը».

 Հետազոտության արդյունքները

 Սույն հետազոտությունը բացահայտում է հայաստանյան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների վերաբերմունքը ջատագովություն իրականացնելու իրենց իսկ փորձի եւ, ընդհանուր առմամբ, ջատագովության հետ կապված որոշակի խնդիրների վերաբերյալ: Հետազոտությունը պատրաստել է քաղաքագետ և հետազոտող Էդգար Վարդանյանը։ Մի շարք ակտիվ քաղաքացիական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ խորքային հարցազրույցներ իրականացնելու միջոցով բացահայտվել եւ ամփոփվել է խնդրո վերաբերյալ նրանց դիրքորոշումը ըստ հետեւյալ հիմնական հարցերի՝ ջատագովության վերաբերյալ նախկին եւ ներկա իշխանությունների վերաբերմունքը, ջատագովության հաջողված եւ անհաջող փորձը եւ դրա պատճառները, ջատագովության համար առկա խոչընդոտները, ջատագովության ժամանակ կիրառվող հիմնական գործիքները: Հետազոտությունը պատրաստվել է «Քաղաքական երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ և Նիդերլանդների Թագավորության ԱԳՆ-ի ֆինանսական աջակցությամբ:

Հետազոտությունը հասանելի է հետևյալ հղմամբ՝ 

https://political.am/storage/uploads/files/jatagovutyun.pdf