Առողջության համապարփակ ապահովագրության համակարգ



Նոյեմբերի 22-ին Առողջապահության նախարարությունը հրապարակեց ՀՀ-ում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը։ Այս գաղափարը նորություն չէր մեր հանրության համար, որովհետև նախկինում ևս առողջապահական ոլորտի պատասխանատուները խոսել են նման ցանկության մասին, բայց այդ գաղափարը  «միս ու արյուն» է ստանում միայն հիմա։



Ի՞նչ է  առողջության համպարփակ  ապահովագրությունը 

 

Ի տարբերություն «Պարտադիր կուտակային կեսնաթոշակային համակարգ»-ը ներդրած կառավարության, այս կառավարությունը խուսափել է «պարտադիր» եզրույթի կիրառումից, բայց, այնուամենայնիվ, պահպանել է դրա բովանդակությունը, այսինքն առողջության համապարփակ ապահավոագրությունը պարտադիր է լինելու ամբողջ բնակչության համար։

 

Առողջության համապարփակ ապահովագրությունը պետության կողմից ստեղծվող կայուն ֆինանսական համակարգ պետք է լինի, որի շնորհիվ բոլոր խմբերի բնակիչներիը հնարավորություն կունենան ցանկացած ժամամանակ ստանալ իրենց անհրաժեշտ բժշկական օգունությունը (բժշկական հիմնական ծառայություններ)։ Պետության սոցիալական պատասխանատվությունը և բնակչության սոցիալական համերշխությունը այս ծրագրի համար կարևորագույն սկզբունքներ են։

 

Համակարգը նախատեսվում է ներդնել 2022թ․-ից և ըստ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի` հնարավոր է  մինչև 2022-ի վերջ ունենալ բշժկական ապահովագրություն ունեցող բնակչության 70% ընդգրվածություն։

Առոջության համապարփակ ապահովագրության համակարգի շրջանակներում նախատեսվող ծառայություններին կարող եք ծանոթանալ այս հղմամբ։

 

Նոր հակրատեսակ՝ առողջության հարկ

 

Առողջության համապարփակ ապահովագրության համակարգի համար պահանջվող ծախսերի փոխհատուցումը իրականցվելու է երկու հիմնական աղբյուրներից՝ պետական բյուջեի ընդհանուր եկամուտներից և առողջության հարկից։ 

 

Առողջության հարկը այս համակարգի հետ ներդրվող նոր հարկատեսակ է։  Առողջության համապարփակ ապահովագրության համար աշխատող և հարկատու բնակիչները կվճարեն իրենց եկամուտից հավելյալ մոտ 6%-ի չափով։ Հարկ է նշել, որ ամբողջ բնակչության բժշկական ապահովագրության ծածկույթը փակվելու է աշխատող հարկտուների և պետական բյուջեի համապատասխան հատակացումների միջոցով։